UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորի հետ կայանալիք մենամարտի մասին։
«Մինչեւ այժմ չեմ հավատում, որ Քոնորի հետ մենամարտը տեղի է ունենալու։ Ցանկանում եմ նրան համեստություն սովորեցնել։ Կփորձեմ «փչացնել» դեմքը։ Ցանկանում եմ նաև հոգեբանորեն կոտրել նրան։ Մաքրեգորի հետ դիմակայությունն արդեն վաղուց անձնական հարց է դարձել»,- երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է Նուրմագոմեդովը, փոխանցում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ UFC-ին դեռ պաշտոնապես չի հայտնել մենամարտի օրը, սակայն տեղեկություն կա, որ այն կայանալու է հոկտեմբերի 6-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում